Խորհրդարանը չընդունեց ԼՀԿ-ի՝ արտակարգ դրության երկարաձգումը չեղարկելու մասին նախագիծը
«Լուսավոր Հայաստան» խմբակցությունն այսօրվա հատուկ նիստում օրենքի նախագիծ էր ներկայացրել, որով առաջարկում էր չեղարկել արտակարգ դրության ռեժիմը Հայաստանում։ «Մենք պատրաստ ենք մեր մոտեցումները բերել։ Պատրաստ եմ 24 ժամ նախագծերի վրա աշխատել, որպեսզի դրանք շուտ բերվեն, ընդունենք և արտակարգ դրության ռեժիմից դուրս գանք։ Հետևաբար, «Լուսավոր Հայաստանն» առաջարկում է, որ այսօր խորհրդարանը չեղարկի արտակարգ դրության երկարացման որոշումը, որի պարագայում կառավարությունը պարտադրված կլինի արագ գալ խորհրդարան և արագ ընդունել մնացած օրենքները։ Այլապես սա հեշտ ճանապարհ է՝ հայտարարել, որ արտակարգ դրություն է, չաշխատել, նոր օրենսդրական փաթեթներ չպատրաստել, որպեսզի ինչ ունեն դե ֆակտո, դա դե յուրե ամրագրենք», - ելույթի ժամանակ ասաց խմբակցության ղեկավար Էմդոն Մարուքյանը։ ԼՀԿ-ի ներկայացրած օրենքի նախագիծը, սակայն, չընդունվեց խորհրդարանում: «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտնեց, որ իշխող խմբակցությունը դեմ կքվեարկի: Ավելի վաղ հայտնել էինք, որ Նաիրա Զոհրաբյանն իր ելույթի ժամանակ հայտարարել էր, որ ԲՀԿ-ն կողմ է գործընկեր ընդդիմադիր խմբակցության բերած նախագծին: Նախագծին կողմ քվերակեց 22 պատգամավոր, 68-ը՝ դեմ: |
«Ցանկացած երկիր, որը ցանկանում է ինքնիշխան դառնալ, պարտավոր է ընդունել այդ օրենքը»․ Վոլոդին
5019:00ԵԽԽՎ-ն ոչ լեգիտիմ է ճանաչել Պուտինի իշխանությունը
16018:00«Փաշինյանը Տավուշում մոտավորապես էս պատկերն է ներկայացրել»․ Դավիթ Գալստյան
8117:00«Հիմա ո՞ւր է տարածքներ տալը բացառած Հայկ Չոբանյանը»․ Ոսկան Սարգսյան
6916:48Վազգեն Մանուկյանը բաց նամակ է հղել Կոնստանտին Զատուլինին
8516:18Ադրբեջանի ՀԿ-ները բաց նամակ են հղել Նոբելյան կոմիտե՝ ընդդեմ Ռուբեն Վարդանյանի թեկնածության
8116:00