Երևան`   +6 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«ԲՀԿ-ն դեմ է արտակարգ դրությունը երկարաձգելուն». Նաիրա Զոհրաբյան

433
Չորեքշաբթի, 12 օգոստոսի, 2020 թ., 18:15
«ԲՀԿ-ն դեմ է արտակարգ դրությունը երկարաձգելուն». Նաիրա Զոհրաբյան

ԱԺ հատուկ նիստում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ ԲՀԿ-ն դեմ է արտակարգ դրության երկարացմանը:

Պատգամավորը հայտնեց, որ սահմանափակումների մեղմացումը հնարավոր էր անել «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքում ընդամենը մի քանի փոփոխություն անելով և չերկարացնելով արտակարգ դրությունը:

«Մենք գտնում ենք, որ արտակարգ դրությունը երկարացնելու որևէ հիմք չկա: Բնականաբար, «Բարգավաճ Հայաստան»-ը կողմ է քվեարկելու մեր գործընկերների («Լուսավոր Հայաստան» խմբակցության) կողմից քիչ հետո ներկայացվելիք որոշման նախագծին՝ չերկարացնել արտակարգ դրությունը: Այսինքն՝ մենք կանեինք օրենքում փոփոխություն և արտակարգ դրությունը երկարացնելու կարիք չէր լինի»,- ասաց Զոհրաբյանը: