Երևան`   +13 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Նիկոլ Փաշինյանի միջոցով խաբել են մեր ժողովրդին»․ Վարուժան Ավետիսյան

411
Չորեքշաբթի, 12 օգոստոսի, 2020 թ., 17:50
«Նիկոլ Փաշինյանի միջոցով խաբել են մեր ժողովրդին»․ Վարուժան Ավետիսյան

«Այսօր արդեն շատերի համար հասկանալի է, որ 2018 թվականին մոսկվակենտրոն կիսագաղութային համակարգը, որ կառավարում է Հայաստանը, ընդամենը կոսմետիկ վերանորոգման է ենթարկվել։ Նիկոլ Փաշինյանի միջոցով խաբել են մեր ժողովրդին, կատարվել է ռեժիմի որոշակի փոփոխություն մեղմացման ուղղությամբ, այն էլ մենք տեսնում ենք վերադարձ ի շրջանս յուր է տեղի ունենում՝ ոստիկանական բռնությունների ահագնացման տեսքով, ուստի այս ամենը հաշվի առնելով ուղղակի պիտի արձանագրենք, որ հեղափոխություն տեղի չի ունեցել»,- այսօր «Սասնա ծռեր» խմբի տասն անդամի գործով դատական նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է Վարուժան Ավետիսյանը

«Մենք տեսանք, որ հանիրավի մեղադրանքներով «Սասնա ծռերի» երկու անդամներին ծանրագույն պատիժներ պահանջեց դատախազը։ Հանցագործությունների համար, որ նրանք չեն կատարել, այլ՝ ռեժիմը, և այսօրվա կիսաբարեփոխված ռեժիմը շարունակում է նախորդի գործը՝ ուղղակի թավշյա փաթեթավորմամբ»,- նման համոզմունք է հայտնել Վարուժան Ավետիսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում: