Երևան`   +16 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Պավել Մանուկյանին` 9, Վարուժան Ավետիսյանին` 8.9, Արմեն Բիլյանին՝ 21 տարի. հրապարակվեց մեղադրական ճառը

474
Չորեքշաբթի, 12 օգոստոսի, 2020 թ., 17:40
Պավել Մանուկյանին` 9, Վարուժան Ավետիսյանին` 8.9, Արմեն Բիլյանին՝ 21 տարի. հրապարակվեց մեղադրական ճառը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր՝ օգոստոսի 12-ին, դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ, ավարտվեց «Սասնա ծռեր» խմբի տասն անդամի գործով դատական նիստը։ Դատախազները հրապարակեցին իրենց մեղադրական ճառը՝ դատարանին միջնորդելով «Սասնա ծռերի» անդամներին ազատազրկել՝ 8 տարի 6 ամսից մինչև ցմահ։

Մասնավորապես, դատախազը պահանջեց Պավլիկ Մանուկյանին և Սեդրակ Նազարյանին ազատարկել 9, Գագիկ Եղիազարյանին, էդվարդ Գրիգորյանին և Արեգ Կյուրեղյանին՝ 8 տարի վեց ամիս ժամկետով։ Վարուժան Ավետիսյանին և Մխիթար Ավետիսյանին 8 տարի 9 ամիս ժամկետով ազատազրկման դատապարտել, Արմեն Բիլյանին ազատազրկել 21 տարի ժամկետով։ Սմբատ Բարսեղյանին ազատազրկել ցմահ, իսկ Արայիկ Խանդոյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել՝ նրա մահվան հանգամանքով պայմանավորված։

Մեղադրանքի կողմը պահանջեց խմբի անդամներին մեղավոր ճանաչել ՀՀ Քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Կազմակերպված խմբի կողմից պատանդ վերցնելը), 235-րդ հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք պահելը), 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին ու 2-րդ կետերով (կազմակերպված խմբի կողմից զենք հափշտակելը) և 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ և 11-րդ կետերով (հասարակական պարտքի կատարման համար երկու կամ ավելի անձանց զուգորդված՝ մարդուն առևանգելով կամ պատանդ վերցնելով սպանությունը):