Երևան`   +21 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

«Մուտիլովշիկից» այլ բա՞ն էիք սպասում». Միհրան Հակոբյան

409
Հինգշաբթի, 13 օգոստոսի, 2020 թ., 05:05
«Մուտիլովշիկից» այլ բա՞ն էիք սպասում». Միհրան Հակոբյան

ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««Մուտիլովշիկից» այլ բա՞ն էիք սպասում

Հայաստանում մի զանգված կա, որ «զարմանում է», թե ո՞նց կարող էր Նիկոլ Փաշինյանն «ափալ-թափալ» շնորհավորել Լուկաշենկոյին: Զարմանում են, որովհետև իրենք առաջինն իրենց, հետո շրջապատին հավատացրել էին, թե Նիկոլ Փաշինյանը դեմոկրատ է ու մարդու իրավունքների պաշտպանության ջատագով: Այս տեսակը համառորեն չէր ցանկանում ընդունել, որ Նիկոլը սովորական շառլատան է, Ամուլսարի միտինգավորի ասած ու դրա համար «վեԳալված»՝ «մուտիլովշիկ», որ իշխանությունը զավթելուց մեկ ամիս առաջ Հայաստանը ԵԱՏՄ-ից հանելու խորհրդարանական լսումներ էր անում, հետո դարձավ ԵԱՏՄ «ջատագով»: Մինչև իշխանազավթումը 2016-ի ապրիլյան մարտերի համար ուղիղ Ռուսաստանին էր մեղադրում, հետո դարձավ ռուս պաշտոնյաների առաջ տրնգի-կալինկա պարող մեկը: Մինչև իշխանազավթումը արևմտյան կառույցների ներկայացուցիչներին «եվրայոնջա էր» անվանում, հետո դարձավ դրանց ձեռքի խաղալիքն ու ԼԳԲՏ ապրելաձև քարոզողը: Մինչև իշխանազավթումը Երևանի «կարմիր գծերն» ու ճանապարհների արագաչափերն էր անխնա քննադատում, հետո հրաժարվեց իր իսկ խոսքերից ու ավելացրեց արագաչափերի քանակը՝ Հայաստանի քաղաքացուն վերածելով բառի բուն իմաստով տուգանվելու մատերիալի: Մինչև իշխանազավթումը օլիգարխներին քննադատելով՝ ժողովրդի մոտ միավորներ էր հավաքում, հետո ընտանեկան հիմնադրամների միջոցով դարձավ դրանց «ախպերը»:

Իսկ ի՞նչ պետք է աներ, որ չնորհավորեր Լուկաշենկոյին՝ Ալիևի հետ իր քիրվայության քավորին ու ԵԱՏՄ-ՀԱՊԿ-ում հակառուսական թեմաների իր միակ դաշնակցին: Նկատած կլինեք, որ Բելոռուսում Լուկաշենկոյի դեմ ցույցերը ռուսական պետության հետ աֆիլացված շրջանակները լայնորեն լուսաբանում էին ու Լուկաշենկոյին տարբեր մակարդակներում հարվածներ էին հասցնում: Չե՞ք հասկանում, որ իր քաղաքական սեթևեթանքներով վաղուց բոլորին զզվացրած Լուկաշենկոյին առաջինը ռուսներն են «իր տեղը» ցույց տալիս: Ու դա անում են նաև նրա համար, որ սանկցիաների տակ ճռռացող Ռուսաստանից փող կլպելու գործում երկու տարի է՝ Լուկաշենկոն Փաշինյանի հետ համատեղ է գործում: Մորեխներով ցուլի նյարդերի հետ էին խաղում: Եվ եթե Լուկաշենկոյի մոտիվը ռուսներից փող պոկելն էր, անա Փաշինյանի մոտիվը զուտ աշխարհաքաղաքական էր՝ տրանսատլանտյան տերերի հրահանգներով: Արտաքին աշխարհում Նիկոլի միակ դաշնակիցը Լուկաշենկոն է, բա ի՞նչ աներ, որ չշնորհավորեր: Ի դեպ, Քիփլինգի ասած «Մեծ խաղի» մեջ նման «մանրուքները» շատ կարևոր են ու անպայման իրենց հետևանքներն են ունենում: Այն ինչ Բելոռուսում է կատարվում հիմա, դրա վառ ապացույցն է:

Ինչ վերաբերվում է Լուկաշենկոյին արագ շնորհավորելու կապակցությամբ «մուտիլովշիկից» հիասթափվելուն, ապա սա ուղղակի երեսպաշտություն է: Երկու տարի անընդմեջ «մուտիլովշիկը» ոչնչացրել է Հայաստանում ժողովրդավարության ու մարդու իրավունքների պաշտպանության հետ կապված ամեն բան՝ սկսած պառլամենտի վրա փողոցային գրոհով իշխանությունը զավթելու և դատարանները ոչնչացնելու փաստերից, վերջացրած մարդկանց քաղաքական որոշումներով ասֆալտին փռելու և քրեական հետապնդման ենթարկելու երևույթներով: Ու սա տեսել և հիմնականում ողջունել են բոլոր այն մարդիկ, որ հիմա զարմացած են, թե ինչպես կարող էր «դեմոկրատը» շնորհավորել «դիկտատորին»: Խնդիրը զուտ հոգեբանական է. «զարմացածները» նեղվում են, որովհետև իրենց սրտի «մուտիլովշիկը» իրենց բարոյազրկում է և խոսելու տեղ չի թողնում՝ հերթական փաստարկը տալով այն մարդկանց ձեռքը, որ երկու տարի շարունակ փաստարկված պնդում են՝ սա շարքային «մուտիլովշիկ է»»: