Երևան`   +20 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Լուկաշենկոն երկրում տիրող իրավիճակով պայմանավորված՝ հանդիպում է հրավիրել

1212
Չորեքշաբթի, 12 օգոստոսի, 2020 թ., 16:20
Լուկաշենկոն երկրում տիրող իրավիճակով պայմանավորված՝ հանդիպում է հրավիրել

Բելառուսի նորընտիր նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հանդիպում է հրավիրել՝ երկրում տիրող լարված իրավիճակի հարցը քննարկելու համար: Հայտնում է Tut.by բելառուսական լրատվականը՝ հղում անելով «Пул Первого» Telegram-ի ալիքին:

«Իրավիճակից պարզ է, որ ամենակարևոր խնդիրները, որոնց այժմ բախվում են իշխանությունները, նախևառաջ մեր քաղաքացիների անվտանգությունն ապահովելն է, սահմանադրական կարգը պաշտպանելը, պետական ​​կառավարման մարմինների բնականոն գործունեությունը ապահովելը», - ասվում է ալիքի տարածած հաղորդագրությունում: