«Ո՞վ է պատասխանատու կառավարության անբարեխիղճ լռության համար». Անի Սամսոնյանը՝ Ավինյանին
«Ամուլսարում տիրող իրավիճակում ո՞վ է պատասխանատու կառավարության անբարեխիղճ լռության համար»,- դիմելով պարետ Տիգրան Ավինյանին ԱԺ հատուկ նիստի ժամանակ հետաքրքրվեց ԼՀԿ պատգամավոր Անի Սամոսոնյանը: Ի պատասխան Ավինյանն ասաց. «Ես վստահ չեմ, որ քայլ առ քայլ, կադր առ կադր կարողացել եմ հետևել վերջին օրերին Ամուլսարում տեղի ունեցած իրադարձություններին: Ինչ վերաբերում է Ձեր բարձրաձայնած գնահատականներին, Դուք դրանց իրավունքը ունեք, ես կարող եմ միայն մի բան հավելել, որ այսօրվա մեր կառավարության որոշման ընդունմամբ հանվել է հավաքների անցկացման սահմանափակումը, և այն անձինք, ովքեր որոշակի բողոք ունեն, կարող են իրենց կարծիքն արտահայտել»: Անի Սամսոնյանն ասաց, որ Ամուլսարում քառօրյա ակցիաների ժամանակահատվածում Ամուլսարի տարածքում Կառավարությունից գոնե մեկ ներկայացուցիչ պետք է լիներ: «ՇՄԱԳ-ի չեղարկման և մնացած այլ պահանջների վերաբերյալ Դուք ի՞նչ կարող եք ասել»,- պարետից հետաքրքրվեց Սամսոնյանը: «Բոլոր հարցերը կքաններկվեն և համապատասխանաբար օրենքի և կառավարության համապատասխան որոշումների ընթացակարգերով պետք է իրականացվեն: Եթե ՇՄԱԳ-ը չի համապատասխանել պայմաններոին, այն պետք է չեղարկվի, եթե համապատասխանել է՝ խնդիր չկա»,- պատասխանեց Ավինյանը: |
«Արցախը հանձնեց, անցավ Հայաստանին»․ Տաթևիկ Հայրապետյան
4300:54«Կայուն և հարատև խաղաղության հաստատման համար սահմանազատման և սահմանագծման գործընթացը շատ կարևոր է»․ Թորոսյան
76Երեկ, 23:00«Ճանապարհի այդ հատվածի հանձնումը քրեական հանցագործություն է»․ Մեսրոպ Առաքելյան
83Երեկ, 22:24«Ողջունում ենք Երևանի ու Բաքվի պայմանավորվածությունը»․ Կլաար
82Երեկ, 22:18«Տպավորություն ունեմ, որ ոչ մեկ չի ուզում իշխանություն վերցնել»․ Բաբկեն Պիպոյան
88Երեկ, 22:06«Բոլոր պատգամավորներն անձնական պատասխանատվություն են կրում այսօրվա իրավիճակի համար»․ Էդգար Ղազարյան
79Երեկ, 21:36