Երևան`   +13 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

«Հանվելու է անձնական ավտոմեքենայում և բնության գրկում դիմակ կրելու պահանջը». Տիգրան Ավինյան

300
Չորեքշաբթի, 12 օգոստոսի, 2020 թ., 15:24
«Հանվելու է անձնական ավտոմեքենայում և բնության գրկում դիմակ կրելու պահանջը». Տիգրան Ավինյան

ՀՀ պարետ Տիգրան Ավինյանն այսօր ԱԺ հատուկ նիստի ժամանակ հայտնել է, որ առաջիկա օրերին նոր մեղմացումներ են սպասվում՝ ընդուպ սանիտարահամաճարակային կաննոնները պահպանելու առումով:

«Վերանայվելու է որոշ հանրային բացօթյա տարածքներում դիմակ կրելու կանոնը, օրինակ՝ բնության գրկում, անտառում և նմանատիպ այլ վայրերում։ Վերանայվելու է հանրային սննդի ոլորտում յուրաքանչյուր սեղանի մոտ թույլատրվող անձնանց քանակը»,- հայտարարեց պարետը։

Ավինյանը նշեց, որ հանվելու է նաև անձնական ավտոմեքենայում դիմակ կրելու պահանջը, սակայն պահպանվելու են հանրային տրանսպորտում ու տաքսիներում դիմակ կրելու կանոնները: