«Հարյուրավոր մարդիկ նշանվել են՝ չեն կարողանում ամուսնանալ». Սասուն Միքայելյանի առաջարկը՝ Ավինյանին
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանն, այսօր ԱԺ-ում հատուկ նիստի ժամանակ դիմելով արտակարգ դրության պայմաններում պարետ Տիգրան Ավինյանին ասաց, որ տարբեր միջոցառումներին մասնակցության սահմանափակումները պետք է դարձնել մինչև 60 անձ, այսօր հայտարարված 40-ի փոխարեն: «Կարելի ա անել 60 հոգի, կամ կարելի ա անել 60 հոգի մենակ հարսանիքների դեպքում, որովհետև պարզ ա լինելու՝ մարդիկ հարսանիք են անում, թե՝ ուտուշ-խմուշ: Կան հարյուրավոր մարդիկ, որ նշանվել են ու չեն կարողանում ամուսնանալ»,- ասաց Միքայելյանը՝ հավելելով, որ այդկերպ նաև աշխատատեղեր կբացվեն քաղաքացիների համար: Պարետ Տիգրան Ավինյանն ի պատասխան ասաց, որ առաջիկայում, եթե վարակվածության դեպքերն ավելի նվազեն, հնարավոր է լինեն նմանատիպ մեղմացումներ: Հիշեցնենք՝ կառավարությունն այսօր հավանություն տվեց 2020թ․ մարտի 16-ին հայտարարված ու մինչև օգոստոսի 12-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը օգոստոսի 12-ից՝ ժամը 17։00-ից 30 օրով՝ մինչև սեպտեմբերի 11-ը, ժամը 17։00-ը ներառյալ երկարաձգելու որոշմանը, որի համաձայն ընտանեկան արարողությունների և ժամանացային բնույթի միջոցառումներ կազմակերպելու անցկացնելու և մասնակցելու սահմանափակումները. թույլատրվում է ոչ ավելի քան 40 անձնանց մասնակցությունը: |
«ՀՀ սահմանապահ զորքերն ու Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը լրիվ անհամեմատելի բաներ են». Վրթանեսյան
3418:36Հայտնի բժիշկ Արայիկ Ղարիբյանը լքեց ԵԿՄ-ի շարքերը
5418:18«Գերեզմանաքարերից մեկն արդեն տեղադրվեց». Դերենիկ Մալխասյան
6718:00«Այսպիսին է հայկական բնակավայրերի՝ «ապագա կա ապագա»-ն». Արթուր Եղիազարյան
6617:36«Այսօր տեղի ունեցածի կադրերում 2 հիմնական էլեմենտ է աչքի ընկնում». Տիգրան Աբրահամյան
7617:30«Սա գրվող պատմություն է մի նոր». Ալեն Սիմոնյան
7817:18