Բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիները հրավիրվեցին կառավարություն
Կառավարության դիմաց շարունակվում է ՌԴ մեկնել ցանկացողների բողոքի ակցիան։ «Հասկանում ենք, գլոբալ խնդիր է, մենք մեր ուժերով ենք գնալու, թեստ կհանձնենք, իհարկե, դրական թեստով չենք գնա։ Ես չորս տարեկան երեխա ունեմ․․․երեխաս հիվանդացել ա, ես իմ ընտանիքն եմ ուզում, ինձ ոչ մի բան պետք չի։ Վեց ամսվա մեջ քսանից ավելի ծրագիր ա եղել, ճի՞շտ ա, մի անգամ դիմել եմ, ասել եմ ինձ էլ օգնություն տվեք․․․ 26500 դրամից էլ չենք օգտվել։ Գնացել եմ խանութից աշխատանք եմ խնդրել․․․ Փաստաթուղթ ունեմ, տեղեկանք դպրոցից, մանկապարտեզից, հիմա իմ երեխայի ձեռքը ո՞վ պիտի բռնի, տանի»,- լրագրողների հետ զրույցում ասաց ակցիայի մասնակիցներից մեկը՝ նշելով, որ վեց ամիս երեխաներին չի տեսել։ Հավելենք՝ քիչ առաջ կառավարության դիմաց բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիներից չորս հոգու հրավիրեցին հանդիպման։ Այս պահին դեռ հայտնի չէ, թե ում հետ պիտի հանդիպեն քաղաքացիները։ |
ՔՊ-ն լուսանկարներ է տարածել (լուսանկար)
813:06Թույլ չեն տալիս նկարահանել հանդիպումը․ «Բացում» նախաձեռնություն (տեսանյութ)
2613:00Փաշինյանը Ոսկեպարում է․ հանդիպման մասնակիցների մուտքը դահլիճ սահմանափակված է (տեսանյութ)
4212:54«Սամվելին տեղափոխել են Շենգավիթի դատարան»․ փաստաբան
4912:48«Սամվել Վարդանյանի մեղադրանքը լրացվել է»․ Ռուբեն Մելիքյան (տեսանյութ)
6112:26Սամվել Վարդանյանի մայրը ՔԿ-ի դիմաց ուշաթափվեց (տեսանյութ)
7112:18