Երևան`   +6 °C
Այսօր`   Երեքշաբթի, 19 մարտի, 2024 թ.

Երևանում դանակահարել են 18-ամյա բասկետբոլիստի. վիճակը ծանր է

592
Չորեքշաբթի, 12 օգոստոսի, 2020 թ., 13:30
Երևանում դանակահարել են 18-ամյա բասկետբոլիստի. վիճակը ծանր է

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ օգոստոսի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։20-ի սահմաններում «Աստղիկ» բժշկական կենտրոնից ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի առաջնային մակերեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Կոտայքի մարզի բնակիչ՝ 18-ամյա Վարդան Մ-ն է, ով գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկություններով՝ վիճաբանություն-դանակահարությունից առաջ տեղի է ունեցել «փարթի»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: