Երևան`   +23 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

Արմեն Սարգսյանն ԱԱԾ տնօրենի երկու տեղակալ է նշանակել

622
Չորեքշաբթի, 12 օգոստոսի, 2020 թ., 12:30
Արմեն Սարգսյանն ԱԱԾ տնօրենի երկու տեղակալ է նշանակել

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի որոշմամբ, Միքայել Համբարձումյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի.
Միքայել ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ»,- նշված է հրամանագրերից մեկի մեջ:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի, ՀՀ նախագահի հրամանագրով ԱԱԾ տնօրենի տեղակալ է նշանակվել նաև Արմեն Աբազյանը»,- նշված է երկրորդ հրամանագրում: