Երևան`   +13 °C
Այսօր`   Երեքշաբթի, 16 ապրիլի, 2024 թ.

«Եթե այս իրավիճակը ճիշտ չգնահատենք՝ էլի կարող ենք հետ գլորվել»․ Նիկոլ Փաշինյան

495
Չորեքշաբթի, 12 օգոստոսի, 2020 թ., 12:10
«Եթե այս իրավիճակը ճիշտ չգնահատենք՝ էլի կարող ենք հետ գլորվել»․ Նիկոլ Փաշինյան

«Մենք, այսօր անցնելով այս դժոխքի միջով, շանս ունենք աշնանը գտնվել բոլորովին ուրիշ վիճակում․ ըստ էության, հաղթահարած վիճակում լինել, անկախ նրանից, թե աշխարհում ինչ կկատարվի։ Դա կլինի այդպես, եթե մեր ռազմավարությունը շարունակենք ճիշտ իրագործել՝ սովորել ապրել կորոնավիրուսի հետ»,- այսօրվա կառավարության նիստի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ պետք ունենանք դիմակի կրման բացառիկ կարգապահություն։

«Այսօր այս թվերի նվազմանը զուգահեռ դիմակ չկրելու համար տուգանվող քաղաքացիների թվի էական աճ ունենք։ Սա նշանակում է, որ ուղերձը՝ թվերի նվազման մասին մեր քաղաքացիները չափից ավելի լավատեսորեն են ընդունում։ Եթե մենք այս իրավիճակը ճիշտ չգնահատենք, մենք էլի կարող ենք հետ գլորվել»,-ասել է վարչապետը։