Երևան`   +22 °C
Այսօր`   Երեքշաբթի, 16 ապրիլի, 2024 թ.

Մանրամասներ՝ կորոնավիրուսից մահացած քաղաքացիների վերաբերյալ

363
Չորեքշաբթի, 12 օգոստոսի, 2020 թ., 11:10
Մանրամասներ՝ կորոնավիրուսից մահացած քաղաքացիների վերաբերյալ

Օգոստոսի 12-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 40794 դեպք, որոնցից 33492-ն՝ առողջացած, 806-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6262 բուժառու: Ընդհանուր առմամբ կատարվել է 179032 թեստավորում: Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից:

Այսպիսով՝ ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 201 նոր դեպք և 335 առողջացած։

Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 59 (տղամարդ), 64 (կին) և 60 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։