Երևան`   +26 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Կորոնավիրուսով վարակման 201 և մահվան 3 նոր դեպք

442
Չորեքշաբթի, 12 օգոստոսի, 2020 թ., 11:00
Կորոնավիրուսով վարակման 201 և մահվան 3 նոր դեպք

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 201-ով և դարձել 40794։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը:

Կենտրոնի տվյալներով՝ այս պահին փաստացի բուժում է ստանում 6262 մարդ, կատարվել է 179032 թեստավորում, առողջացել են ևս 335 բուժառու, ընդհանուր՝ 33492: Գրանցվել է մահվան 3 նոր դեպք, ընդհանուր՝ 806։ Այլ հիվանդության պատճառով մահացածների թիվը նույնն է մնացել՝ 234:

Օգոստոսի 11-ի տվյալներով՝ ՀՀ ում կորոնավիրուսով վարակվածների թիվը 40 593 էր։