Երևանում բնակարանների գները նվազել են. ի՞նչ իրավիճակ է անշարժ գույքի շուկայում. «Ժողովուրդ»
«Կորոնավիրուսը հասցրել է հետևանքներ թողնել անշարժ գույքի շուկայի վրա: Մասնավորապես, Երևանում բնակարանների գները նվազել են: Ըստ մասնագետների՝ վերջին երկու ամիսներին բնակարանների սեփականատերերը ցանկանում են արագ վաճառել իրենց անշարժ գույքը, բայց գնորդները հրաժարվում են այցելել բնակարաններ կորոնավիրուսով վարակվելու վախի պատճառով: Արդյունքում բնակարանատերը սկսում է աստիճանաբար նվազեցնել իր գույքի գինը: Իսկ օրավարձով բնակարանների շուկան ճգնաժամային վիճակում է: ՉԷ որ սահմանները փակ են, և զբոսաշրջիկներ մուտք չեն գործում Հայաստան: Իսկ ինչպես հայտնի է, մեր երկիր այցելող զբոսաշրշիկների գերակշիռ մասը նախընտրում է օրավարձով բնակարանները: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Կենտրոն վարչական շրջանում բնակարանների 1 քմ շուկայական միջին գինը մայիս ամսին 668 հազար դրամ էր, իսկ հունիսին՝ 662 հազար դրամ: Այսինքն՝ 6000 դրամով էժանացել է: Իսկ, ահա, Արաբկիր վարչական շրջանում գնանկումը կազմել է 3500 դրամ, այստեղ մեկ քմ-ն մայիսին արժեցել է 463 հազար 500 դրամ, հունիսին՝ 460 հազար դրամ: Բնակարանների գների նվազում արձանագրվել է նաև մյուս վարչական շրջաններում: Օրինակ՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում մեկ ամսվա ընթացքում 335 հազար դրամից էժանացել է՝ դառնալով 331 հազար 100 դրամ: Ավան վարչական շրջանում գնանկումը կազմել է 2000 դրամ»,-գրում է թերթը։ Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: |
Երևանում ԱԺԲ–ի ակցիայի 96 մասնակից է բերման ենթարկվել
1500:48«Նվիրվածությունը ազգային շահերին ու անվտանգությանը պետք է դառնան քաղաքական զարթոնքի հիմնաքար». Դավիթ Անանյան
2500:36«Ծիծեռնակաբերդում երեխեք կային, որոնց ծնողները զոհվել են ցինիկ Աննայի ու իր ցեղասպան մարդու ձեռքով». Ռոբերտ Հայրապետյան
65Երեկ, 23:30«Սասո՛ւն Միքայելյան և կցորդներ, հավաքե՛ք ձեզ». Բագրատ Սրբազան (տեսանյութ)
67Երեկ, 23:18«Էդ ի՞նչ ձև ես թքում». Գևորգ Պետրոսյանը հանդիմանում է ոստիկանին (տեսանյութ)
80Երեկ, 23:00«Այս ողբերգությունը նրա կյանքի անբաժան մասն է եղել»․ Քրիստինա Ազնավուրը արխիվային լուսանկարներ է հրապարակել (լուսանկար)
64Երեկ, 22:54