Երևան`   +27 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

«Միʹ կրկնեք այն սխալը, որը գործեցինք մենք». Մգեր Արմենիայի կոչը բելառուսներին

322
Երեքշաբթի, 11 օգոստոսի, 2020 թ., 22:35
«Միʹ կրկնեք այն սխալը, որը գործեցինք մենք». Մգեր Արմենիայի կոչը բելառուսներին

Երգիչ Մհերը, ով ավելի շատ հայտնի է Մգեր Արմենիա կեղծանունով, ֆեյսբուքյան իր էջում կոչով դիմել է բելառուսներին. «Բելառուսցի ժողովուրդ, մի կրկնեք այն սխալը, որը գործեցինք մենք՝ հավատալով Հայաստանի նոր հեղափոխական իշխանություններին ու լավ կյանքի նրանց ստահոդ խոստումներին: Մենք ինքներս մեր ձեռքով նրանց բերեցինք իշխանության և երկրի ղեկավարումը տվեցինք նրանց՝ այդ ստոր անպատասխանատու խաբեբաների ու կեղծավորների ձեռքը, ու ահա տառապում ենք:

Միայն թե այն, ինչ տեղի է ունենում հիմա Բելառուսում, ինձ հիշեցնում է 2008-ի մարտի 1-ը, այլ ոչ թե 2018-ի թավշյա հեղափոխությունը»: