Երևան`   +14 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Վարչապետի մամուլի խոսնակը հերքել է Փաշինյանի ընտանիքի՝ հարսանիքի մասնակցելու մասին լուրը

326
Երեքշաբթի, 11 օգոստոսի, 2020 թ., 22:20
Վարչապետի մամուլի խոսնակը հերքել է Փաշինյանի ընտանիքի՝ հարսանիքի մասնակցելու մասին լուրը

ՀՀ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «NEWS.am և hraparak.am կայքերի կողմից տարածվող այն տեղեկատվությունը, թե վարչապետն իր ընտանիքով շաբաթ օրը մասնակցել է հարսանիքի, իրականությանը չի համապատասխանում:

Թեև պատգամավոր Ղալումյանը հերքել է վարչապետի մասնակցության մասին լուրը, լրատվամիջոցները շարունակել են ապատեղեկատվությունը տարածել։ Տեղեկությունը ճշտելու հարցով լրատվամիջոցները ինձ չեն դիմել և այն հրապարակել են առանց պաշտոնական պարզաբանման փորձի։

Ես միշտ բաց եմ լրագրողների հետ շփումներում և որևէ հարցով ինձ չդիմելու որևէ հիմք չեմ տվել: Խնդրում եմ գործընկերներիս իրենց կայքերի միջոցով հերքել ապատեղեկատվությունը»: