«Դպրոցական սնունդ» ծրագիրը կշարունակվի՝ հասնելով իր բոլոր շահառուներին
ՄԱԿ-ի Պարենի hամաշխարհային ծրագրի կողմից իրականացվող «Ճգնաժամային իրավիճակներին արձագանքող դպրոցական սնունդ» ծրագիրը կշարունակվի՝ ընդգրկելով բոլոր այն երեխաներին, որոնք մինչ այս հանդիսացել են «Դպրոցական սնունդ» ծրագրի շահառուներ։ Հիշեցնենք, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը և Հայաստանում պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցիչ և գրասենյակի տնօրեն Ելենա Միլոշևիչը համատեղ նամակ էին ստորագրել, որի համաձայն՝ 8000-ական դրամ միանվագ աջակցություն կստանան 2020 թ.-ի հունիս ամսվա ընտանեկան նպաստի վճարման ցուցակներում ընդգրկված ընտանիքների այն երեխաները, որոնք ընդգրկված են եղել «Դպրոցական սնունդ» ծրագրի մեջ։ Ծրագրի շահառուների ցանկում են այն երեխաները, որոնք ծնվել են 2011 թ.-ի հունիսի 1-ից մինչև 2014 թ.-ի հունիսի 30-ը (ներառյալ) ընկած ժամանակահատվածում: Դրամական օգնությունը կվճարվի 2020 թ.-ի հուլիս ամսվա ընտանեկան նպաստի վճարման ցուցակներով և սահմանված կարգով: Նշենք, որ ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 233 մլն դրամ: Համավարակի տարածմամբ պայմանավորված՝ «Դպրոցական սնունդ» ծրագիրը, որը նախատեսված էր հիմնական դպրոցների շուրջ 29,300 աշակերտների համար, իրականացվում է «Ճգնաժամային իրավիճակներին արձագանքող դպրոցական սնունդ» ծրագրի տեսքով՝ Երևանում և ՀՀ բոլոր մարզերում: |
«Հաջորդը Սյունիքն է, հետո Արարատն ու Վայոց ձորը»․ Սոֆյա Հովսեփյան
3500:36Իրավիճակը՝ Բաղանիս-Նոյեմբերյան ճանապարհին (տեսանյութ)
6500:00«Հիմա էլ լռե՞նք»․ Թագուհի Թովմասյան
65Երեկ, 23:48Քաղաքացիները հավաքվում են Ազատության հրապարակում (տեսանյութ)
74Երեկ, 23:30«Ոսկեպարի բնակիչները հայտարարել են, որ Փաշինյանն իրենց այլ բան էր խոստացել»․ Ոսկան Սարգսյան
69Երեկ, 23:18Բաղանիս և Ոսկեպար համայնքների բնակիչներն այս պահին ակցիա են իրականացնում
74Երեկ, 22:30