Ալավերդիում ամուսինների կողմից միմյանց ծեծի ենթարկելու առթիվ հարուցված քրգործի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում ավարտվել է ամուսինների կողմից միմյանց ծեծի ենթարկելու, առողջությանը թեթև վնաս պատճառելու և սպառնալիքներ հնչեցնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Ալավերդի քաղաքի 31-ամյա բնակիչը, կնոջ հետ ունենալով ընտանեկան անհաշտ հարաբերություններ, 2019թ. դեկտեմբերի 30-ին՝ ժամը 18-ի սահմաններում, Ալավերդի քաղաքի Սանահին Սարահարթ թաղամասում գտնվող իրենց բնակարանում վերջինիս կողմից խանդի հողի վրա առաջացած վիճաբանության ընթացքում մարմնական վնասվածք պատճառելու դիտավորությամբ, հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով ֆիզիկական ցավ: Բացի այդ, 2020թ. մայիսի 15-ին՝ ժամը 23-ի սահմաններում, խանդի հողի վրա առաջացած վիճաբանության ընթացքում, ամուսինները բազմաթիվ հարվածներ են հասցրել միմյանց՝ դիտավորությամբ փոխադարձաբար պատճառելով թեթև մարմնական վնասվածքներ: Այդ ընթացքում 31-ամյա տղամարդու կինը, վերցնելով խոհանոցային դանակը, հարձակվել է ամուսու վրա՝ տալով սպանության սպառնալիք, սակայն վիճաբանությանը ներկա գտնվող բարեկամուհին միջամտել, կանխել է կնոջ գործողությունները և դանակը խլել նրա ձեռքից: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Ալավերդի քաղաքի 31-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով (ծեծը) և 117-րդ հոդվածով (դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելը), իսկ վերջինիս կնոջը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով և 137-րդ հոդվածի (սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքը)1-ին մասով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին: Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան: |
Կարասինը նամակ է հղել ՀՀ ԱԺ՝ պարզաբանումներ պահանջելով Ալեն Սիմոնյանի հայտարարությունների շուրջ
105Երեկ, 21:0021-րդ դարում ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ
191Երեկ, 11:18«Մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային տարածքներում»․ կաթողիկոս
94Երեկ, 09:24Փաշինյանի ուղերձը՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
124Երեկ, 09:18«Մտահոգված ենք Հայաստանում ոստիկանական բռնության մասին հաղորդումների աճով»․ Freedom House
106Երեկ, 01:30Տեղադրվել է առաջին սահմանային սյունը
11623.04.2024, 16:18