Երևան`   +20 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

Կրակոց՝ Հրազդանի կիրճում. բերման է ենթարկվել 10 մարդ

627
Երեքշաբթի, 11 օգոստոսի, 2020 թ., 11:20
Կրակոց՝ Հրազդանի կիրճում. բերման է ենթարկվել 10 մարդ

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկություններով՝ օգոստոսի 9-ին՝ ժամը 05։30-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ գումարտակի և ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները խուլիգանություն կատարելու կասկածանքով Հրազդանի կիրճի «Բիձու գյոլ» կոչվող տարածքից ոստիկանության Մալաթիայի բաժին են բերման ենթարկել Երևանի բնակիչներ՝ 19-ամյա Արմեն Կ-ին, 30-ամյա Սարգիս Գ-ին, Աբովյան քաղաքի բնակիչ՝ 24-ամյա Էդգար Ս-ին, Երևանի բնակիչներ՝ 17-ամյա Մարտին Ա-ին, 18-ամյա Դավիթ Մ-ին, 21-ամյա Ալբերտ Ս-ին, 22-ամյա Գևորգ Ա-ին, 18-ամյա Դավիթ Դ-ին, 33-ամյա Սարգիս Պ-ին և 28-ամյա Տիգրան Բ-ին։

Վերջինն իրեն պատկանող Nissan մակնիշի ավտոմեքենայով է եղել, և արդեն ոստիկանությունում պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 04։00-ի սահմաններում, Տիգրան Բ-ն իրեն պատկանող ատրճանակից կրակոց է արձակել՝ կոպիտ կերպով խախտելով հասարարական կարգը։ Ոստիկաները դեպքի վայրի զննությամբ հայտնաբերել են ատրճանակը, 2 ծալովի դանակ։ Արդեն պարզվել է, թե ում են պատկանում ատճանակն ու դանակները։

Ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում խուլիգանություն հատկանիշներով նյութեր են նախապատրաստվում: