Մինսկում ցույցերի երկրորդ օրը՝ ժամանակագրական հաջորդականությամբ. ֆոտոշարք
Բելառուսում շարունակվում են բողոքի ակցիաները՝ ընդդեմ երկրի նորընտիր ղեկավարի՝ Ալեքսանդր Լուկաշենկոյի: Ցույցերի երկրորդ օրը ներկայացնում ենք ժամանակագրական հաջորդականությամբ: 08:41 Բելառուսի նախագահի թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան լքել է Բելառուսը: Նա ժամանել է Լիտվա, հայտարարել է Լիտվայի Արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչները: 08:00 Համացանցում տարածվում են հայտարարություններ, որտեղ բելառուսցիներին խնդրում են չգնալ աշխատանքի և միանալ համապետական գործադուլին: Հաղորդագրության մեջ նշվում է, որ գործադուլը «բողոքելու օրինական և անվտանգ միջոց է»: 06:58 ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենը քննադատել է Ալեքսանդր Լուկաշենկոյին և կոչ արել «թափանցիկ» եղանակով հաշվարկել ձայները: «Քաղաքացիները (խմբ՝․Բելառուսի) բողոքում են խաղաղ ձևով և պահանջում են ձայների ճշգրիտ հաշվարկ իրականացնել, իսկ նրանց դիմավորում են հատուկ նշանակության ուժերը՝ լուսարձակային նռնակներով, արցունքաբեր գազով և ռետինե փամփուշտներով»,-ասել է Բայդենը: 04:07 Օգոստոսի 11-ին Ալեքսանդր Լուկաշենկոն կարող է հայտարարել ռազմական դրության սահմանման մասին, գրում են բելառուսական ԶԼՄ-ները: 03:18 Բելառուսի ժուռնալիստների ասոցիացիան հայտարարություն է տարածել՝ համաձայն որի Մինսկի Կալվարյսկայա փողոցում կանգնած լրագրողները հատուկ հարձակման են ենթարկվել։ Նրանք բավականին հեռու են գտնվել ցուցարարներից, կրել են դեղին բաճկոններ, սակայն ենթարկվել են հարձակման հատուկջոկատայինների կողմից։ «Նաշա Նիվա»-ի թղթակից Նատալյա Լուբնեվսկայան վիրավորվել է ռետինե գնդակից՝ ոտքի շրջանում, նրան շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց: TUT.BY-ի լրագրողը նույնպես կրծքավանդակի հատվածում ռետինե փափուշտից վիրավորվել է: 02:24 Լիտվայի նախագահը Եվրամիությանը կոչ է արել քննարկել Բելառուսի դեմ կիրառվող պատժամիջոցների հարցը։ |
«Եթե քաղաքական լուծումներ չգտնվեն, կարող է ծայրահեղ վտանգավոր իրավիճակ ստեղծվել». քաղաքագետ
6517:24«Մենք երբեք չենք մոռացել 4 գյուղերի հարցը»․ Ալիև
12116:54«Վտանգավոր 2 թեզ, որ շրջանառության մեջ են դրել իշխանության դրածոները». Արմեն Հայրապետյան
7116:48«Ընդդիմությունը պարտավոր է բարձրացնել կապիտուլյանտին անվստահություն հայտնելու հարց». Տ. Աթանեսյան
7016:30«Արդեն վախենալու է, թե Հայաստանի ղեկավարը վաղն ինչ ուղերձով է հանդես գալու»․ Վ․ Գեղամյան
6516:24«Բաքուն, առավել քան երբևէ, մոտ է Երևանի հետ խաղաղությանը»․ Ալիև
12216:00