Երևան`   +11 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

Գործի են դրվում «մոլոտովյան կոկտեյլներ». հայտարարվել է համաբելառուսական գործադուլ

451
Երեքշաբթի, 11 օգոստոսի, 2020 թ., 02:25
Գործի են դրվում «մոլոտովյան կոկտեյլներ». հայտարարվել է համաբելառուսական գործադուլ

Բելառուսի ընդդիմությունը հայտարարել է, որ անցնում է պլան Բ-ին, ինչը ենթադրում է գործադուլ ամբողջ երկրի տարածքում: Նրանք պահանջում են կրկին վերընտրված Ալեքսանդր Լուկաշենկոյի անհապաղ հեռացումը, սակայն 1994 թվականից ի վեր Բելառուսը ղեկավարած անձը հրաժարականի մտադրություն չունի: Բելառուսական ՕՄՕՆ-ն արդեն կրակում է ժողովրդի վրա, կան զոհեր:

Իսկ բելառուսական NEXTA թելեգրամ-ալիքը տեսանյութ է հրապարակել ու հաղորդել, որ ցուցարարները ևս սկսել են ուժ կիրառել, մասնավորապես՝ «մոլոտովան կոկտեյլներ» նետել ուժայինների ուղղությամբ: