Բելառուսում ևս մեկ զոհ կա. ՕՄՕՆ-ը կրակում է ժողովրդի վրա
Բելոռուսի մայրաքաղաք Մինսկում և մի շարք խոշոր քաղաքներում մեծանում է ընդվզման ալիքը: Ամենուրեք տեղի են ունենում բախումներ ՕՄՕՆ-ի ուժայինների հետ, որոնք հաճախ ընթանում են արյունահեղությամբ: Ըստ ականատեսների՝ ուժայինները պարզապես հարձակվում ու ծեծում են խաղաղ ցուցարարներին: Քիչ առաջ հայտնի դարձավ ևս մեկ զոհի մասին: Ըստ ոստիկանության պաշտոնական հաղորդագրության, իբրև թե զոհված ցուցարարը չպարզված իր է փորձել նետել ուժայինների ուղղությամբ, որը պայթել է նրա ձեռքում՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ: Մինսկում բողոքի ցույցերի ցրման ժամանակ հնչած կրակոցներից ոտքի շրջանում հրազենային վիրավորում է ստացել «Наша Нiва» պորտալի կին լրագրողը: Խակի գույնի համազգեստով մարդիկ կրակ են բացել ցուցարարների ուղղությամբ: Այնուհետև արցունքաբեր գազ է կիրառվել: Ավելի վաղ արձակվել են նաև լուսաձայնային նռնակներ: Ձերբակալություններ են տեղի ունենում Բելառուսի մայրաքաղաքում, ինչպես նաև Բրեստում և Գրոդնոյում: Մինսկի կենտրոնում նաև նկատել են ինքնաձիգերով անձանց: Հիշեցնենք, որ երեկ Բելառուսում կայացած ընտրությունների արդյունքում հանրապետության առաջին և միակ նախագահ (1994 թվականից) Ալեքսանդր Լուկաշենկոն հավաքել էր ձայների 80,23%-ը: Ավելի վաղ հայտնել էինք, որ Բելառուսում ցույցերի ժամանակ ոստիկանական ավտոմեքենան վրաերթի է ենթարկել ցուցարարին, ով տեղում մահացել է: |
Խցում հայտնաբերվել է ձերբակալվածի դին
8218:24Մալայզիայում ուղղաթիռների բախման հետևանքով կան զոհեր (տեսանյութ)
30509:48Կապանում 35-ամյա տղամարդը սպանել է 63-ամյա տղամարդուն, ապա *** դին և թաղել իր այգում
142Երեկ, 19:18«Մալաթիա» տոնավաճառում տեղի ունեցած հրդեհը՝ լուսանկարներով (լուսանկար)
114Երեկ, 15:48Հրդեհ՝ «Մալաթիա» տոնավաճառում (տեսանյութ)
115Երեկ, 13:18Վորոնեժում գործարան է այրվում (տեսանյութ)
267Երեկ, 11:30