«Դա կորուստ է Ադրբեջանի և Հայաստանի համար». Ջոն Բոլթոն
«Արմնյուզ» հեռուստաընկերության եթերում Ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը պարզաբանել է՝ ինչ նկատի ուներ, երբ Հայաստան այցի ժամանակ հայտարարել էր, որ ՀՀ վարչապետը հիանալի դիրքերում է նաև ԼՂ հարցով վճռական որոշում կայացնելու համար։ «Ես ժողովրդավարական հասարակությունում ապրելու փաստն էի արձանագրում, երբ երկրի նոր ղեկավարն է պաշտոն ստանձնում։ Դա ժամանակահատված է՝ տեսնելու, թե միջազգային հակամարտությունները, հատկապես նրանք, որոնք փակուղում են, արդյոք հնարավորություն ունեն փակուղուց դուրս գալու։ Նախնական հանդիպումների ժամանակ հուսադրող նշաններ եղան, իմ այցից հետո մեկ տարվա ընթացքում դա այդպես չաշխատեց և հակամարտության մակարդակն իրականում աճել է շատ առումներով։ Կարծում եմ՝ դա կորուստ է երկու ժողովուրդների՝ Ադրբեջանի և Հայաստանի համար», - ասել է նա: Մանրամասները՝ տեսանյութում: |
«Ցանկացած երկիր, որը ցանկանում է ինքնիշխան դառնալ, պարտավոր է ընդունել այդ օրենքը»․ Վոլոդին
5019:00ԵԽԽՎ-ն ոչ լեգիտիմ է ճանաչել Պուտինի իշխանությունը
16018:00«Փաշինյանը Տավուշում մոտավորապես էս պատկերն է ներկայացրել»․ Դավիթ Գալստյան
8117:00«Հիմա ո՞ւր է տարածքներ տալը բացառած Հայկ Չոբանյանը»․ Ոսկան Սարգսյան
6916:48Վազգեն Մանուկյանը բաց նամակ է հղել Կոնստանտին Զատուլինին
8516:18Ադրբեջանի ՀԿ-ները բաց նամակ են հղել Նոբելյան կոմիտե՝ ընդդեմ Ռուբեն Վարդանյանի թեկնածության
8116:00