«Երկու տարվա ընթացքում մենք փոխում ենք 520 վերելակ». Հայկ Մարության
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է. «Այցելեցի Էրեբունու բազմաբնակարան շենքերից մեկը, որտեղ այս պահին, քաղաքի 123 այլ կետերի հետ միասին, ընթանում են վերելակների փոխարինման աշխատանքները: Ինչպես տեղեկացրեցինք տարվա սկզբին, 2020-ին ընդհանուր 500 վերելակ ենք փոխելու: Կարծում եմ, ավելորդ չի լինի նշել, որ մինչև 2018 թվականը՝ մեր թիմի գալը, Երևանում փոխվել էր 35 վերելակ: Երկու տարվա ընթացքում մենք փոխում ենք 520 վերելակ, հաջորդ տարի մտադիր ենք ավելի մեծ ծավալ վերցնել՝ մինչև խնդիրը վերջնականապես լուծվի: Բոլոր նոր վերելակներն, ի դեպ, ներառական են՝ կահավորված են հայերեն ձայնային ազդանշանով, վերելակի կոճակների վրա Բրայլի այբուբենով գրություններ կան, կարելի է հանգիստ ներս մտնել անվասայլակով: Վերելակների փոփոխման ծրագիրը, բացի բուն նպատակին ծառայելուց, նաև զգալիորեն աշխատատեղերի հարց է լուծում: Մեր շատ վարպետներ, այդ թվում՝ վերջերս հայրենիք վերադարձած, սրա շնորհիվ աշխատանք ունեն»: |
«Արցախը հանձնեց, անցավ Հայաստանին»․ Տաթևիկ Հայրապետյան
4300:54«Կայուն և հարատև խաղաղության հաստատման համար սահմանազատման և սահմանագծման գործընթացը շատ կարևոր է»․ Թորոսյան
76Երեկ, 23:00«Ճանապարհի այդ հատվածի հանձնումը քրեական հանցագործություն է»․ Մեսրոպ Առաքելյան
83Երեկ, 22:24«Ողջունում ենք Երևանի ու Բաքվի պայմանավորվածությունը»․ Կլաար
82Երեկ, 22:18«Տպավորություն ունեմ, որ ոչ մեկ չի ուզում իշխանություն վերցնել»․ Բաբկեն Պիպոյան
88Երեկ, 22:06«Բոլոր պատգամավորներն անձնական պատասխանատվություն են կրում այսօրվա իրավիճակի համար»․ Էդգար Ղազարյան
79Երեկ, 21:36