Երևան`   +14 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

Արարատի մարզում 15 անձ տեղափոխվել է հիվանդանոց՝ սննդային թունավորմամբ

561
Երկուշաբթի, 10 օգոստոսի, 2020 թ., 23:40
Արարատի մարզում 15 անձ տեղափոխվել է հիվանդանոց՝ սննդային թունավորմամբ

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկություններով՝ օգոստոսի 9-ին, Արարատի մարզում տեղի ունեցած այգալացի (Էքնահող) արարողության ժամանակ դեռևս չպարզված սննդամթերք օգտագործելու հետևանքով մի խումբ քաղաքացիներ սննդային թունավորման ախտորոշմամբ Վեդիի և Արարատի բժշկական կենտրոններ են տեղափոխվել:

Աղբյուրի տեղեկություններով՝ Վեդիի հիվանդանոց են տեղափոխվել Նոյակերտ գյուղի բնակիչներ, 57-ամյա Սարգիս Ղ.-ն, 52-ամյա Հերիքնազ Բ.-ն, Վեդի քաղաքի բնակիչներ, 21-ամյա Վոլոդյա Վ.-ն, 18-ամյա Լուսինե Վ.-ն, 42-ամյա Աննա Հ.-ն, իսկ «սուր սննդային թունավորում գաստրոէնտրոկոլիտ ջրազրկում» ախտորոշմամբ «Արարատ» բժշկական կենտրոն են տեղափոխվել Արարատ քաղաքի բնակիչներ, 34-ամյա Սերյոժա Հ.-ն, 42-ամյա Արգամ Ք.-ն, 12-ամյա Վարդան Ք.-ն, 36-ամյա Կարինե Ք.-ն, 14-ամյա Հռիփսիմե Ք.-ն, 28-ամյա Լուսինե Մ.-ն, Նոյակերտ գյուղի բնակիչներ, 35-ամյա Հերմինե Մ.-ն, 58-ամյա Լալա Մ.-ն, Արարատ քաղաքի բնակիչ, 3-ամյա Արեգնազ Մ.-ն և Ոսկետափ գյուղի բնակիչ, 40-ամյա Տաթևիկ Պ.-ն:

Արարատի ոստիկանները պարզել են, որ նշված անձինք թունավորվել են նույն օրը՝ ժամը 14:00-ի սահմաններում Ս. Հայրապետյանի տանը՝ էքնահողի արարողությանը մասնակցելու ժամանակ:

Փաստի առթիվ ոստիկանության Արարատի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: