Երևան`   +25 °C
Այսօր`   Ուրբաթ, 18 սեպտեմբերի, 2020 թ.

Ի՞նչ է ասել Սերժ Սարգսյանը Վլադիմիր Գասպարյանին 2018-ի հեղափոխության ժամանակ

258
Երկուշաբթի, 10 օգոստոսի, 2020 թ., 21:00
Ի՞նչ է ասել Սերժ Սարգսյանը Վլադիմիր Գասպարյանին 2018-ի հեղափոխության ժամանակ

ՀՀ նախկին ոստիկանապետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանը, 2018 թվականի իրադարձությունները հիշելով, այսօր «Para TV»-ի եթերում պատմել է, թե ինչ է իրեն ասել Սերժ Սարգսյանը՝ «Ոչ մի իշխանության համար չարժի զոհաբերել մարդկային կյանք»:

«Նա ասաց՝ գիտեմ, դու փայլուն կանցկացնես օպերացիան, բայց հրմշտոցի մեջ երեխաներ կընկեն ոտքի տակ, պետք չէ։ Ես շաղախված եմ այս երկրին, ես այս երկրում թաղված ընկերներ ունեմ, որոնցից պատահաբար 20-30 տարի ավելի եմ ապրում, չգիտեմ՝ իրենց բախտը բերեց, թե՝ մեր։ Տղաները հերոս դարձան, իսկ մենք՝ թիրախ։ Իսկ պետության համար կանգնած սպային թիրախավորելը շատ դաժան կարող է նստել, թող կուսակցությունները նստեն, իրենց հարցերը լուծեն իրար հետ, բայց երբ պետությանը վտանգ է սպառնում՝ արդեն գործ ունեն իմ տեսակի հետ։ Չեմ ուզենա հավատալ այդ խոսքին, որ եթե դու չես զբաղվում քաղաքականությամբ, քաղաքականությունն է զբաղվում քեզանով, բայց եթե զբաղվում է ինձանով՝ ես ցանկացած ձեռնոց բարձրացնող եմ։ Ես մեռնելուց չեմ վախենում, այլ ապրելուց՝ այ այս երևույթների մեջ, ու վախենում եմ ոչ ինձ համար։ Մենք այս երկիրը չենք սարքել, որ արվամոլություն փառաբանեն, ԼԳՏՊ-ներ, կգմգ-ներ, ԱԳԼՃԿ-ներ։ Նման տխմարամտություններն ուղղակի խառնում են մեր երկիրը», ասել է Վ․Գապարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ի՞նչ է ասել Սերժ Սարգսյանը Վլադիմիր Գասպարյանին 2018-ի հեղափոխության ժամանակ