Երևան`   +13 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

«Եթե սա լիներ հեղափոխությունից առաջ, ԱԺ-ի 50%-ը կլիներ մեր կողքին»․ Նինա Կարապետյանց

325
Երկուշաբթի, 10 օգոստոսի, 2020 թ., 19:10
«Եթե սա լիներ հեղափոխությունից առաջ, ԱԺ-ի 50%-ը կլիներ մեր կողքին»․ Նինա Կարապետյանց

Իրավապաշտպան Նինա Կարապետյանցը նույնպես գտնվում է ԱԺ-ի հարակից տարածքում։
Այս անգամ ավելի ողջամիտ են, եթե հրահանգ են ստացել իրավապաշտպանին բերման չենթարկել, որովհետև անցած անգամվա իրենց գործողությունը միջազգային աղմուկ ստացավ, քանի որ դա խայտառակություն էր․․․»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Նինա Կարապետյանցը՝ «Ամուլսարը սար է մնալու» կոչով դիմելով ներկաներին։
«Երբ Ամուլսարը բացելու կոչեր են անում, որևէ խնդիր չկա, եթե կոչերն արգելված են միայն Ամուլսարը փակելու հետ կապված, դա նշանակում է, որ կա լռեցնելու հստակ հրահանգ․․․»,- նշեց իրավապաշտպանը։

«Ամենավատագույն ավանդույթներն այս իշխանություններն ընդօրինակել են, և ամենատխուրն այն է, որ այս ամենը տեղի է ունենում ԱԺ-ի հլու-հնազանդ լռության ներքո։ Եթե սա լիներ հեղափոխությունից առաջ, ԱԺ-ի գուցե 50%-ը կլիներ մեր կողքին կանգնած՝ գործնագործ խաղալուց։ Այսօր իրենք իրենց պաշտոններն ու պրեմիաները շատ ավելի թանկ են գնահատում, քան իրենց ընկերների, ՀՀ ժողովրդի, իրենց ընտրողների խոսքը կամ իրավունքը»,- նկատեց Նինա Կարապետյանցը։

Իրավապաշտպանի խոսքերով՝ Ամուլսարի շահագործման հետևանքով կորցրածը լինելու է անվերականգնելի։ Հետևաբար յուրաքանչյուր գիտակից մարդ պիտի հասկանա, որ սա իր երեխայի, ապագայի հայրենիքի անվտանգության համար տարվող պայքար է։