Երևան`   +21 °C
Այսօր`   Երկուշաբթի, 26 հոկտեմբերի, 2020 թ.

Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը՝ Ալեքսանդր Լուկաշենկոյին

361
Երկուշաբթի, 10 օգոստոսի, 2020 թ., 17:40
Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը՝ Ալեքսանդր Լուկաշենկոյին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին՝ պաշտոնում վերընրտվելու կապակցությամբ:

Ուղերձում ասված է. «Հարգելի Ալեքսանդր Գրիգորևիչ,

Շնորհավորում եմ Բելառուսի Հանրապետության նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Մաղթում եմ Ձեզ հաջողություններ և նոր նվաճումներ պետության ղեկավարի պաշտոնում:

Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կշարունակենք ամրապնդել մեր ժողովուրդների միջև բարեկամությունը և ընդլայնել մեր երկրների միջև փոխշահավետ համագործակցությունն ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային կազմակերպությունների և ինտեգրացիոն միավորումների շրջանակներում:

Իմ կողմից պատրաստ եմ ամեն ջանք գործադրել, որպեսզի լիովին իրագործենք մեր ժողովուրդների և երկրների միջև հարաբերությունների ամբողջ ներուժը:

Օգտվելով առիթից, հարգելի Ալեքսանդր Գրիգորևիչ, մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, իսկ Բելառուսի եղբայրական ժողովրդին՝ խաղաղություն և բարoրություն»: