Սուրբ Սոֆիայում մզկիթի բացման օրը գրեթե 3000 մարդ կորոնավիրուսով է վարակվել
4325
Երկուշաբթի, 10 օգոստոսի, 2020 թ., 20:05
![]() Սուրբ Սոֆիայի տաճարում մզկիթի բացման օրը կարող է նոր դրամայով ավարտվել, գրում է ahvalnews.com կայքը։ Թուրքիայի տարածքում գտնվող Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու արարողության օրը գրեթե 3000 մարդ կորոնավիրուսով է հիվանդացել՝ հղում անելով Թուրքիայի առաջատար համալսարաններից մեկի հանրային առողջության գծով փորձագետ, դոցենտ Սարփ Ուների հայտարարությանը։ «Պարզ հաշվարկը ցույց է տալիս, որ մզկիթի ներսում գտնվել է մոտ 1000 հիվանդ։ Հաշվի առնելով հիվանդության փոխանցման արագությունը, ապա այդ հիվանդները 2000-ից 3000 այլ մարդու վարակած կլինեն։ Վստահ եմ, որ այս միջոցառումը Ստամբուլում կորոնավիրուսի վարակակիրների թիվը կավելացնի»,- նշել է Սարփ Ուները։ |

«Մինչև 350 հազար քաղաքացի 2027-ից սկսելու է օգտվել առողջության ապահովագրությունից». Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
165Երեկ, 13:12
«Եվրոպայում գրանցված դեղերը դյուրին ընթացակարգով կարող են գրանցվել Հայաստանում»․ «Ուժեղ Հայաստան» (տեսանյութ)
15219.10.2026, 13:00
«Բյուջեն «քերելու» նուրբ արվեստը»․ Անուշ Պողոսյան
19617.10.2026, 11:24
Ռուսաստանում առաջին անգամ իրականացվել է ողնուղեղի փոխպատվաստման վիրահատություն
47716.10.2026, 22:48
Սանկտ Պետերբուրգում 4 մարդ է հոսպիտալացվել կապիկի ծաղիկ վիրուսային հիվանդությամբ
50916.10.2026, 20:48
«Մաքուր ձեռքեր՝ առողջության պահպանման պարզ, բայց կարևոր քայլ». ԱՆ
18515.10.2026, 18:06
