Երևան`   +17 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Բեյրութի պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 200-ի․ #BBC

3535
Երկուշաբթի, 10 օգոստոսի, 2020 թ., 16:35
Բեյրութի պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 200-ի․ #BBC

Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է ավելի քան 200 մարդ, հայտարարել է Լիբանանի նահանգապետ Մարվան Աբբուդը, գրում է BBC-ն։ Աբբուդի խոսքով՝ կան տասնյակ անհայտ կորածներ, այդ թվում օտարերկրյա քաղաքացիներ։ Լիբանանի բանակը Բեյրութի նավահանգստում դադարեցրել է փրկարարական գործողությունների փուլը, որտեղ տեղի էր ունեցել պայթյունը:
Նախօրեին՝ դոնոր երկրների միջազգային համաժողովը, որն անցկացվել է Ֆրանսիայի նախագահ Մանուել Մակրոնի ղեկավարմամբ, 252․7 միլիոն եվրո է հավաքել մարդասիրական ճգնաժամում հայտնված Լիբանանին օգնելու համար։