Երևան`   +23 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

«Բելառուսում ցուցարարներին կառավարել են Լեհաստանից, Մեծ Բրիտանիայից ու Չեխիայից»․ Լուկաշենկո

908
Երկուշաբթի, 10 օգոստոսի, 2020 թ., 15:30
«Բելառուսում ցուցարարներին կառավարել են Լեհաստանից, Մեծ Բրիտանիայից ու Չեխիայից»․ Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Մինսկում ցուցարարներին կառավարել են Լեհաստանից, Մեծ Բրիտանիայից ու Չեխիայից, հայտնում է BelTa-ն:

Նրա խոսքով՝ երեկ նախագահական ընտրությունները նման էին տոնի, սակայն որոշ մարդիկ փորձեցին փչացնել այն: «Հասկանում եք, դա տոն է, սակայն որոշ մարդիկ փորձեցին փչացնել այն: Մենք ֆիքսեցինք նրանց: Նրանց կառավարում էին Լեհաստանից, Մեծ Բրիտանիայից ու Չեխիայից»,- հավելել է Բելառուսի նախագահը: