Երևան`   +10 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

«Ադրբեջանը երկու օրում երկու գեներալ-լեյտենանտ է կորցրել». Ալեն Ղուլյան

396
Երկուշաբթի, 10 օգոստոսի, 2020 թ., 14:25
«Ադրբեջանը երկու օրում երկու գեներալ-լեյտենանտ է կորցրել». Ալեն Ղուլյան

Փորձագետ Ալեն Ղուլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանը երկու օրում երկու գեներալ-լեյտենանտ է կորցրել, երկուսն էլ՝ Մամեդով... Ի դեպ, երկուսն էլ Պաշտպանության նախարարի տեղակալ են աշխատել:

Երեկ հայտնի է դարձել, որ մահացել է Ադրբեջանի պաշտպանության նախարարի նախկին տեղակալ (2003-ից 2014) գեներալ-լեյտենանտ Չինգիզ Մուստաֆա օղլու Մամեդովը, այսօր էլ՝ սույն թվականի հուլիսի 8-ին պաշտպանության նախարարի նյութատեխնիկական ապահովման գծով տեղակալի-նյութատեխնիկական ապահովման գլխավոր վարչության պետի պաշտոնից (2015-ից 2020) ազատված, գեներալ-լեյտենանտ Ֆուադ Նադիր օղլու Մամեդովը»։