Երևան`   +27 °C
Այսօր`   Հինգշաբթի, 18 ապրիլի, 2024 թ.

Տիգրան Եսայանն ազատվել է ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից

401
Երկուշաբթի, 10 օգոստոսի, 2020 թ., 14:00
Տիգրան Եսայանն ազատվել է ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից

ՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրել Տիգրան Եսայանին ՀՀ ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից ազատելու մասին.

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.
Տիգրան Եսայանին ազատել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից և Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում ծառայությունից», - ասված է հրամանագրում: