Երևան`   +20 °C
Այսօր`   Երեքշաբթի, 23 ապրիլի, 2024 թ.

ԱՊՀ դիտորդները Բելառուսի ընտրությունները ճանաչել են օրենքին համապատասխան

940
Երկուշաբթի, 10 օգոստոսի, 2020 թ., 14:10
ԱՊՀ դիտորդները Բելառուսի ընտրությունները ճանաչել են օրենքին համապատասխան

Նախագահական ընտրությունները Բելառուսում անցկացվել են օրենքին համապատասխան: Այս մասին հայտարարել է ԱՊՀ գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևը, ով դիտորդական առաքելության կազմում է ընդգրկված եղել, հայտնում է ТАСС-ը։

«Ընտրություններն անցել են կազմակերպված և Բելառուսի օրենսդրությանը համապատասխան»,- ասել է Լեբեդևը։ Լեբեդևը նշել է, որ ԱՊՀ դիտորդական առաքելությունը չի գտել որևէ փաստ, որը կասկածի տակ կդնի Բելառուսի ընտրությունների օրինականությունը: Նա հավելել է, որ ընտրությունները «բաց էին, մրցակցային և ապահովել են քաղաքացիների կամքը»: Ալեքսանդր Լուկաշենկոն սկսել է շնորհավորանքներ ստանալ հաղթանակի կապակցությամբ։ Առաջինը նրան շնորհավորել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը, հայտնում է БелТА-ն։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նույնպես շնորհավորել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին՝ ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ, հայտնում է ТАСС-ը: Հիշեցնենք, որ ցուցարարները բողոքում են նախագահական ընտրությունների արդյունքների դեմ։ Վերջին տվյալներով՝ Ալեքսանդր Լուկաշենկոն հաղթել է Բելառուսի նախագահական ընտրություններում՝ ձայների 84,23%–ով։ Այս մասին հայտնել է երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Լիդիա Երմոշինան: «Լուկաշենկոյի օգտին քվեարկել է 4 միլիոն 652 հազար մարդ»,- ասել է Երմոշինան՝ ճեպազրույցի ընթացքում: