Երևան`   +15 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Վլադիմիր Գասպարյանի դեմ քրգործ է հարուցվել

410
Երկուշաբթի, 10 օգոստոսի, 2020 թ., 12:14
Վլադիմիր Գասպարյանի դեմ քրգործ է հարուցվել

Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի դեմ քրգործ է հարուցվել՝ 164-րդ հոդվածի հատկանիշներով. այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից։

ՀՀ Քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածը վերաբերում է լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը։

Հիշեցնենք՝ օգոստոսի 8-ին Սևանա լճի ափամերձ հատվածներում տեղակայված ապօրինի առանձնատների ու այլ կառույցների վերաբերյալ ռեպորտաժ պատրաստելիս՝ Հայաստանի նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը խոչընդոտել էր «Ազատություն» ռադիոկայանի լրագրողների աշխատանքը: