Երևան`   +26 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Դավիթաշեն-Աշտարակ խճուղու նոր կառուցված ավտոճանապարհին

578
Երկուշաբթի, 10 օգոստոսի, 2020 թ., 09:10
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Դավիթաշեն-Աշտարակ խճուղու նոր կառուցված ավտոճանապարհին

Ճանապարհային երթևեկության բարելավման նպատակով 2020 թվականի օգոստոսի 10-ին Երևան քաղաքի Դավիթաշեն-Աշտարակի խճուղի նոր կառուցված ավտոճանապարհին կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:

Փոփոխության արդյունքում Դավիթաշեն-Աշտարակի խճուղի ավտոճանապարհի հանդիպակաց երթևեկության հոսքերը բաժանող «Նյու-Ջերսի» տիպի պահպանապատի վերջնամասի հատվածում կկազմակերպվի երկկողմանի հետադարձի տեղ։