Երևան`   +19 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Սևանում 30-ամյա երիտասարդ է խեղդվել

629
Կիրակի, 09 օգոստոսի, 2020 թ., 22:30
Սևանում 30-ամյա երիտասարդ է խեղդվել

Օգոստոսի 9-ին, ժամը 17։35-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհի 19-րդ կմ-ին՝ Եղեգնուտ լողափում, նկատվում է խեղդվող քաղաքացի։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Ջրասուզակները Սևանա լճից դուրս են բերել Նորայր Մ․-ի (1990 թ․) դին։