Երևան`   +16 °C
Այսօր`   Շաբաթ, 19 սեպտեմբերի, 2020 թ.

«Լիբանանահայերի ճակատագիրը վտանգված է». Արման Աբովյան

221
Կիրակի, 09 օգոստոսի, 2020 թ., 20:45
«Լիբանանահայերի ճակատագիրը վտանգված է». Արման Աբովյան

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այ հիմա ուշադի՛ր նայեք։ Չհասցրեց Լիբանանում իրավիճակը կտրուկ սրվել, իսկույն այնտեղ հայտնվեցին Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաները և, հաշվի առնելով իրենց նախնական հայտարարությունները, թուրքերը շտապ ժամանեցին Լիբանան՝ լիբանանահայության համար շատ վտանգավոր օրակարգով (մանրամասների մասին, իհարկե, հետո կխոսենք)։

Այսպես են հանդիպում Թուրքիայի փոխնախագահ Ֆուադ Աքտային և արտաքին գործերի նախարար Մեվլուդ Չավուշօղլուին օսմանական գաղափարներին հարող բեյրութցիները։

Իմիջիայլոց, պետք է փաստել, որ Թուրքիան տարիներ ի վեր աշխատել է լիբանանյան ուղղությամբ իր ազդեցության ընդլայնման նպատակով և այսօր մենք ունենք մի պատկեր, որտեղ Թուրքիան երևում է խաղադաշտում՝ որպես լուրջ դերակատար գլխավոր խաղացողների մեջ։

Չենք մոռանում, որ եթե Թուրքիային հաջողվեց սրացնել լիբանանցիների զայրույթը դեպի թուրքական գործոնի ուժեղացում, ապա մեր լիբանանահայ հայրենակիցների ճակատագիրը լինելու է վտանգված։ Մեծ հույսեր ունեմ, որ գոնե այս գործոնի դեմն առնելը մեր իշխանությունները մի քիչ հաշվարկել են։ Իսկ եթե ոչ, ապա... պետք է լուրջ մտածել, թե ինչպես ենք Լիբանանի հայ համայնքին օգտակար լինում թուրքական գործոնը նվազեցնելու գործում։

Հ. Գ. Ու հաստատ մի բան ասեմ. հենց առաջին օրվանից, երբ Բեյրութում որոտաց այն ահավոր պայթյունը, նվազագույնը երկրի առաջին դեմքերի մակարդակով պետք է հրատապ այց իրականացվեր Բեյրութ ավելի «ծանրակշիռ» պատվիրակությամբ։

Ժողովո՛ւրդ, չե՞ք հասկանում՝ իրականում ինչ է կատարվում Լիբանանի շուրջ»։