Դատարանը մերժեց Ռոբերտ Նազարյանին կալանավորելու ՀՔԾ-ի միջնորդությունը
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժեց Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) միջնորդությունը՝ կալանավորել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանին: Այս մասին «Ազատությանը» տեղեկացրեց Նազարյանի փաստաբան Գագիկ Խաչիկյանը: 2003-ից մինչև 2018 թվականը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի պաշտոնը զբաղեցրած Ռոբերտ Նազարյանը, ով նաև Երևանի քաղաքապետն է եղել, 2 օր առաջ էր ձերբակալվել։ 64-ամյա նախկին պաշտոնյան մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար, սակայն իր մեղքը չի ընդունում՝ մեղադրանքն անհիմն ու ապօրինի է համարում։ Նազարյանը, ըստ Հատուկ քննչական ծառայության, 2011-ին արտոնություն է տվել նախկին նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի հետ փոխկապակցված անձանց պատկանող, Լոռիում գտնվող «Ձորագետ» հիդրոէլեկտրակայանին, ինչի շնորհիվ ընկերությունը հավելյալ 7 միլիարդ դրամ եկամուտ է ստացել։ Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրվում են նաև Նազարյանի նախկին ենթակաները՝ հանձնաժողովի նախկին անդամներ Շիրազ Կիրակոսյանն ու Մուշեղ Կոշեցյանը։ Վերջինս այսօր կալանավորվեց։ Հանձնաժողովի նախկին նախագահի տեղակալ Նիկոլայ Գրիգորյանն էլ նույն արարքը կատարելու համար կասկածյալ է։ 3 պաշտոնյաններն ավելի վաղ արդեն ձերբակալվել էին։ |
ՔՊ-ն լուսանկարներ է տարածել (լուսանկար)
813:06Թույլ չեն տալիս նկարահանել հանդիպումը․ «Բացում» նախաձեռնություն (տեսանյութ)
2613:00Փաշինյանը Ոսկեպարում է․ հանդիպման մասնակիցների մուտքը դահլիճ սահմանափակված է (տեսանյութ)
4212:54«Սամվելին տեղափոխել են Շենգավիթի դատարան»․ փաստաբան
4912:48«Սամվել Վարդանյանի մեղադրանքը լրացվել է»․ Ռուբեն Մելիքյան (տեսանյութ)
6112:26Սամվել Վարդանյանի մայրը ՔԿ-ի դիմաց ուշաթափվեց (տեսանյութ)
7112:18