Բերման է ենթարկվել Էդմոն Մարուքյանի վարորդը
Այսօր՝ օգոստոսի 8-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների կողմից, ոստիկանության Մալաթիայի բաժին է բերման ենթարկվել Լոռու մարզու բնակիչ, 35-ամյա Համլետ Զարոյանը: Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը: Վերջինս Ազգային Ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի վարորդն է և նա բերման է ենթարկվել, երբ այսօր՝ իր վարած Toyota մակնիշի 008 HH 01 համարանիշի ավտոմեքենայով, կեսօրին, Սեբաստիա փողոցում իր առջևով ընթացող, Արագածոտնի մարզի բնակիչ, 42-ամյա Սամվել Հարությունյանի ավտոքարշակից ճանապարհ է ուզել, սակայն ավտոքարշակն ունեցել է տեխնիկական խնդիրներ և ճանապարհ չտալու պատճառով Հ. Զարոյանը ավտոմեքենայի միջից հայհոյանքներ է իջեցրել Ս. Հարությունյանի հասցեին, որից հետո ստանալով պատասխան, նա իր ավտոմեքենան կանգնեցրել է ճանապարհին, դուրս է եկել ավտոմեքենայից և հարձակվել ավտոքարշակի վարորդի վրա, որից հետո նրանք իրար հարվածներ են հասցրել: Փաստի առթիվ ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: |
Երևանում ԱԺԲ–ի ակցիայի 96 մասնակից է բերման ենթարկվել
1500:48«Նվիրվածությունը ազգային շահերին ու անվտանգությանը պետք է դառնան քաղաքական զարթոնքի հիմնաքար». Դավիթ Անանյան
2500:36«Ծիծեռնակաբերդում երեխեք կային, որոնց ծնողները զոհվել են ցինիկ Աննայի ու իր ցեղասպան մարդու ձեռքով». Ռոբերտ Հայրապետյան
65Երեկ, 23:30«Սասո՛ւն Միքայելյան և կցորդներ, հավաքե՛ք ձեզ». Բագրատ Սրբազան (տեսանյութ)
67Երեկ, 23:18«Էդ ի՞նչ ձև ես թքում». Գևորգ Պետրոսյանը հանդիմանում է ոստիկանին (տեսանյութ)
80Երեկ, 23:00«Այս ողբերգությունը նրա կյանքի անբաժան մասն է եղել»․ Քրիստինա Ազնավուրը արխիվային լուսանկարներ է հրապարակել (լուսանկար)
64Երեկ, 22:54