Երևան`   +14 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Լավ գնով վաճառել եմ այն և գնել ավելի մեծ բնակարան». Ալեն Սիմոնյան

721
Շաբաթ, 08 օգոստոսի, 2020 թ., 19:05
«Լավ գնով վաճառել եմ այն և գնել ավելի մեծ բնակարան». Ալեն Սիմոնյան

«Խոսում են բնակարանիս մասին. ասեմ՝ սա է այդ բնակարանը, որը գնել եմ 2017 թվականին երիտասարդ ընտանիքների աջակցության ծրագրով. նաև կարողացել եմ բնակարանի պակասող գումարը լրացնել կնոջս հետ: Հետագայում, քանի որ փոքր բնակարանները շատ ավելի կոմերցիոն են և դրանք հնարավոր է վարձով տալ, ինչպես նաև բնակարանս ամբողջովին վերանորգված և կահավորված է եղել՝ բավականին լավ գնով վաճառել եմ այն և գնել ավելի մեծ բնակարան, որը լիովին դատարկ է այս պահին, բայց անպայման կկահավորեմ... չեմ ասում խղճահարություն առաջացնելու համար, դրա կարիքը չկա»,- անդրադառնալով «Այլընտրանք» ՀԿ համահիմնադիր Նարեկ Մանթաշյանի գրառմանը, ֆեյսբուքյան ուղիղ եթերում պարզաբանել է ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը:

Նա նշել է, որ բնակարանը գնված է այն գնով, որքան որ հայտարարագրում նշված է, և «օդից կախված» լուրերն իրականությանը չեն համապատասխանում:

Ինչ վերաբերում է ավտոմեքենային, Ա. Սիմոնյանը տեղեկացրել է, որ այն վաճառել է մինչև կորոնավիրուսային համաճարակը, այս ընթացքում մեքենա չունի, բայց պատրաստվում է գնել. «Բնական է՝ ոչ 130 կամ 190 հազարանոց մեքենա, այլ կգնեմ այն գումարի հիման վրա, որն ստացել եմ իմ նախորդ մեքենան վաճառելուց, ինչպես նաև կներգրավեմ վարկային միջոցներ»,- ասել է ԱԺ փոխխոսնակը:

Մանրամամսները՝ տեսանյութում