Երևան`   +10 °C
Այսօր`   Շաբաթ, 19 սեպտեմբերի, 2020 թ.

ՇՎՏՄ-ն կասեցումներ է կատարել Կոտայքի մարզում

380
Շաբաթ, 08 օգոստոսի, 2020 թ., 22:45
ՇՎՏՄ-ն կասեցումներ է կատարել Կոտայքի մարզում

ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինն իրականացրել է կասեցման գործընթացներ Կոտայքի մարզի մի քանի բնակավայրերում. այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կառավարությունը.

«Մասնավորապես Չարենցավան քաղաքում կասեցվել են շինանյութի խանութների և բենզինի ու գազի լցակայանների գործունեություն, որտեղ ավելի վաղ իրականացված մշտադիտարկումների ընթացքում բացակայել են փակ աղբամանները, սոցիալական հեռավորություն պահպանելու համար արվող գծանշումները, ջերմաչափերն ու ջերմաչափման գրանցամատյանները:

Առինջ համայնքում կասեցվել է շինանյութի վաճառքով զբաղվող տնտեսավարողների գործունեություն, որոնց մոտ բացակայել են փակ աղբամանները, ջերմաչափերն ու ջերմաչափման գրանցամատյանները:

Հիշեցնենք, որ ՇՎՏՄ-ն հակահամաճարակային նորմերի պահպանման առնչությամբ մշտադիտարկումներն իրականացնում է պարետի՝ մայիսի 3-ի N 63 որոշման համաձայն»,- ասված է հաղորդագրության մեջ: