«1921-ի Մոսկվայի չարաբաստիկ պայմանագիրը 1925-ից հետո փաստացի գոյություն չի ունեցել». Ռուբեն Շուխյան
Պատմաբան Ռուբեն Շուխյանը սոցկայքի իր էջում գրել է. «Իսկ գիտե՞ք, որ 1921-ի Մոսկվայի չարաբաստիկ պայմանագիրը 1925-ից հետո փաստացի ընդհանրապես արդեն գոյություն չի ունեցել: Ուրեմն այսպես. 1921-ի Մոսկվայի պայմանագիրը ստորագրվել է, ուշադրություն (!), չճանաչված Սովետական Ռուսաստանի բոլշևիկյան կառավարության (որի կազմի մեջ Հայաստանն ընդհանրապես չէր մտնում) և Թուրքիայի քեմալական շարժման (!), այլ ոչ թե պետության, միջև: Ըստ Արա Պապյանի՝ դա ընդամենը երկու խռովարար շարժումների միջև ժամանակին կնքված ԳՈՐԾԱՐՔ էր, ոչ ավելին: Անցնենք առաջ. ԽՍՀՄ-ը ստեղծվել է և Սովետական Հայաստանն էլ նրա կազմի մեջ է մտել միայն 1922-ի դեկտեմբերի 30-ին, իսկ Թուրքիայի հանրապետությունը հռչակվել է 1923-ի հոկտեմբերի 2-ին: Երկու ՆՈՐ պետությունների (ԽՍՀՄ և Թուրքիա) միջև ՆՈՐ (բնականաբար՝ չեղարկելով հինը, արդեն ոչ իրավական դարձած Մոսկվայինը) պաշտոնական պայմանագիր է կնքվել արդեն 1925-ի դեկտեմբերի 17-ին Փարիզում, այն ստորագրել են ԽՍՀՄ և Թուրքիայի արտգործնախարարներ Չիչերինը և Ռյուշտու բեյը: Դրանից հետո, 1945-ի մարտի 19-ին ԽՍՀՄ-ը պաշտոնապես չեղարկել (!)՝ դենոնսացիայի է ենթարկել 1925-ի դեկտեմբերի 17-ի սովետա-թուրքական միջպետական պայմանագիրը, որն այդ պահին միակ նման իրավական պայմանագիրն էր հանդիսանում: Այսպիսով, Մոսկվայի պայմանագիրը, բոլոր տեսանկյուններից ելնելով՝ փաստացի ընդհանրապես որպես այդպիսին գոյություն չունի 1925-ի դեկտեմբերից սկսած»: |
Երևանում ԱԺԲ–ի ակցիայի 96 մասնակից է բերման ենթարկվել
1500:48«Նվիրվածությունը ազգային շահերին ու անվտանգությանը պետք է դառնան քաղաքական զարթոնքի հիմնաքար». Դավիթ Անանյան
2500:36«Ծիծեռնակաբերդում երեխեք կային, որոնց ծնողները զոհվել են ցինիկ Աննայի ու իր ցեղասպան մարդու ձեռքով». Ռոբերտ Հայրապետյան
65Երեկ, 23:30«Սասո՛ւն Միքայելյան և կցորդներ, հավաքե՛ք ձեզ». Բագրատ Սրբազան (տեսանյութ)
67Երեկ, 23:18«Էդ ի՞նչ ձև ես թքում». Գևորգ Պետրոսյանը հանդիմանում է ոստիկանին (տեսանյութ)
80Երեկ, 23:00«Այս ողբերգությունը նրա կյանքի անբաժան մասն է եղել»․ Քրիստինա Ազնավուրը արխիվային լուսանկարներ է հրապարակել (լուսանկար)
64Երեկ, 22:54