Երևան`   +23 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

«Հեղափոխությանը հարվածում են նաև ներսից». Կարինե Հարությունյան

505
Շաբաթ, 08 օգոստոսի, 2020 թ., 22:20
«Հեղափոխությանը հարվածում են նաև ներսից». Կարինե Հարությունյան

Լրագրող Կարինե Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հեղափոխությունից անցել է երկու տարի երեք ամիս, ու երբ որևէ պաշտոնյայի կողմից օրենքի որևէ տեսակի խախտման, դիրքի չարաշահման մասին լուր եմ իմանում երկու տարբեր զգացում եմ ունենում: Մեկ՝ ցավում եմ, որ հեղափոխությանը հարվածում են ներսից, երկրորդ՝ ուրախանում եմ, որ աղբը ջրի երես է ելնում և պատժվելու հավանականություն կա: Հավանականություն, որովհետև դատաիրավական համակարգին դեռևս լիովին չեմ վստահում:
Հա՛, հեղափոխությանը հարվածում են նաև ներսից: Ամեն օր, ցանկացած պաշտոնյա (նախարար, փոխնախարար, քաղաքապետ թե այլ մեկը) օրենք խախտելով, իր գործի մեջ թերանալով, սեփական շահը ժողովրդի շահից վեր դասելով, հեղափոխության ծնկատակերին է խփում, նա չոքացնում է մեր հեղափոխության մեր հաղթանակը հակահեղափոխականների առաջ»: