«Հ1-ին ցուցո՞ւմ է տրված Ամուլսարի թեման չլուսաբանել». Արման Ղարիբյան
«Իրավունքի ուժը» ՀԿ համահիմնադիր Արման Ղարիբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հ1-ի լուրերն եմ նայում՝ օգոստոսի 6-ի և 7-ի։ Թեև ողջ օրը հանրության զգալի մասը հետևում էր, թե ինչ է կատարվում Ամուլսարում (դա են վկայում ուղիղ եթերների դիտումները), ոչ մի բառ այդ մասին չհաղորդվեց Հանրային հեռուստաընկերության եթերից օգոստոսի 7-ի թողարկման մեջ։ Իսկ օգոստոսի 6-ի թողարկման մեջ ընդամենը 30 վայրկյանում հաղորդավարը կարդաց, որ բողոքի ակցիա է եղել կառավարության շենքի մոտ, ակցիայի մասնակիցներին բերման են ենթարկել։ Անգամ տեսանյութ չունեին, ֆեյսբուքում հրապարակված լուսանկարների վրա էին կառուցել խոսքը։ Հ1-ի լրագրողները անցած 2 օրերին չեն եղել Ջերմուկում, չեն լուսաբանել ոստիկանության կողմից ուժի կիրառումը։ Հիմա հարց․ ցուցո՞ւմ է տրված Ամուլսարի թեման չլուսաբանել, թե՞ Հ1-ի ղեկավար կազմը ինքնուրույն է որոշել, որ Հանրային հեռուստաընկերությունը պետք է հեռարձակի Բելառուսի նախագահի հարցազրույցը մեկ այլ թիվիի, իսկ Ջերմուկում տեղի ունեցող իրադարձությունների մասին լռի։ Հ.Գ. Ի դեպ, սարսափելի ձանձրալի էր նայել Հ1-ի լուրերը։ 80%-ը պաշտոնական լրահոս, երկու ինքնուրույն նյութ մարզերից և մեկ գովազդային նյութ՝ Իմ քայլը հիմնադրամի մասին։ Հաջորդ անգամ եթե նայեմ էլ, ապա կրկին մշտադիտարկելու նպատակով միայն»: |
«Այժմ թրենդային է հակառուսականությունը, և Գյուրջինյան Դավիթն առաջարկում է փոխել Բրյուսովի համալսարանի անունը». Հեքիմյան
4818:36«Խոշտանգման ժամանակ Սամվել Վարդանյանը ձեռնաշղթայված է եղել, ոստիկաններից մեկն էլ բերանն է փակել». Վ. Հարությունյան (տեսանյութ)
6217:48«Փառապանծ անցյալով հիմնարկից մնացին միայն իզն ու թոզը»․ Արթուր Խաչատրյան
6717:24«Պայքարը թևակոխում է նոր փուլ». Սուրեն Պետրոսյան (տեսանյութ)
7816:30«Հանրայինը խուսափել է եկեղեցականներին առիթ ընձեռել՝ հակադարձելու մեղադրանքներին»․ Տեր Եսայի քահանա Արթենյան
7816:24«Ակցիան կշարունակվի հաջորդ հինգշաբթի»․ Չախալյան
8914:30