Երևան`   +26 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

«Եթե ըմբոստություն չլիներ, այս ապօրինությունը ո՛չ կբացահայտվեր, ո՛չ կլուծվեր». Գեղամ Օհանյան

382
Ուրբաթ, 07 օգոստոսի, 2020 թ., 21:35
«Եթե ըմբոստություն չլիներ, այս ապօրինությունը ո՛չ կբացահայտվեր, ո՛չ կլուծվեր». Գեղամ Օհանյան

Խարույկ» արշավական ակումբի ղեկավար Գեղամ Օհանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ջերմուկի քաղաքապետը այնքան է սիրում «Լիդիան»-ին, որ անկախ երեկվա բարդ հարաբերություններից, որոշեց տնակները ոչ թե ուղղակի տեղահանել ոչ թույլատրելի վայրից, այլ գնալ, գտնել ճիշտ տեղը և սեփական ձեռքով տանել տեղադրել այնտեղ։
Քիչ մնա, երևի, վերանորոգում էլ կիրականացնեն։

Այս պահվածքից համոզված կարելի է արձանագրել, որ եթե ըմբոստություն չլիներ, այս ապօրինությունը ո՛չ կբացահայտվեր, ո՛չ կլուծվեր։ Էս ամենը կաթիլի պես կուտակվում է, տղերք, հետո չասեք այս ինչ հեղեղ էր։ Այսպես քայլ-քայլ հաղթելու ենք...»: