Երևան`   +26 °C
Այսօր`   Հինգշաբթի, 18 ապրիլի, 2024 թ.

Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարի այսօրվա ակցիան ավարտվեց

393
Ուրբաթ, 07 օգոստոսի, 2020 թ., 20:30
Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարի այսօրվա ակցիան ավարտվեց

Այսօր՝ Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարի 4-րդ օրն ավարտվեց բնապահպանների ակցիան:

Ջերմուկի համայնքապետարանի և ոստիկանության նախաձեռնությամբ «Լիդիան Արմենիա» ընկերության պահնորդական խմբի վագոն-տնակները ճամփեզրից տեղափոխվեցին ընկերության տարածք, իսկ Ամուլսարի պահապանների վագոն-տնակները վերադարձրին սեփականատերերին:

Ցուցարարները հեռացան տարածքից՝ նշելով, որ շարունակելու են հսկել տարածքը և թույլ չեն տալու շահագործել հանքը։ Նրանք նաև հայտնեցին, որ այս պահին չունեն նախատեսված քայլեր. ամեն ինչ կախված կլինի Կառավարության որոշումներից: