Երևան`   +19 °C
Այսօր`   Երեքշաբթի, 23 ապրիլի, 2024 թ.

Կտեղափոխվեն նաև Ամուլսարի պահապանների տնակները

323
Ուրբաթ, 07 օգոստոսի, 2020 թ., 18:45
Կտեղափոխվեն նաև Ամուլսարի պահապանների տնակները

Վայոց Ձորի ոստիկանապետ Գևորգ Ազիզյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ «Լիդիան»-ի վագոն-տնակները տեղափոխելուց հետո կտեղափոխվեն նաև Ամուլսարի պահապանների վագոն-տնակները:

Ամուլսարի պահապաններից Շիրակ Բունիաթյանն էլ լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ իրենք դեմ չեն, որպեսզի իրենց տնակներն էլ տեղափոխվեն:

«Նորմալ ա, եկեք չմոռանանք, որ մինչև այս վագոն-տնակները մենք այստեղ 6-7 ամիս իրականացրել ենք մեր ակցիաները, մենք ունենք մեքենաներ. օրենքով նախատեսված կարգով կանենք մեր ակցիաները»,- ասաց Բունիաթյանը:

Նա հայտնեց, որ դեռևս պլանավորված քայլեր չկան հետագա անելիքների վերաբերյալ. «Մեր առաջին պահանջը կատարվեց, ժողովրդի մոտ եթե նորից այլ պահանջ ձևավորվի՝ խաղաղ ակցիա իրականացնելու, կորոշենք, կանենք, էս պահին ուրիշ տեղեկություններ չունեմ ուղղակի»,- ասաց նա: